Իրանի օրենսդիրները դիմել են Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին՝ խնդրելով համաձայնություն տալ, որ ստեղծվեն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ՄՄԲՀ), հաղորդել է իրանական Asriran թերթը։

Պարբերականի տվյալներով՝ դիմումն ստորագրել են 85 օրենսդիրներ, որոնք թերահավատություն են հայտնել Թեհրանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում Վաշինգտոնի զբաղեցրած դիրքորոշման առնչությամբ։

Ինչպես նշել է իսրայելական The Jerusalem Post թերթը, Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները նամակը մեկնաբանել են որպես հրթիռներ ստեղծելու կոչ, որոնք կարող են հասնել Միացյալ Նահանգներ։

Իսրայելի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Յաակով Ամիդրորը պարբերականին հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների արդյունքում ցանկացած բարենպաստ տնտեսական պայման կարող է Թեհրանին տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ նման մշակումների համար։

Պարբերականի տեղեկացմամբ՝ նամակը ստորագրել են նաև կոշտ գծի մի քանի իրանցի կողմնակիցներ, այդ թվում՝ Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին, որը դեմ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին։

Source: https://news.am/hy/news/1041065