Կիրակի երեկոյան Իսրայելի կառավարությունը հայտարարեց, որ երկուշաբթի երկրի ամբողջ տարածքում դպրոցները փակ կլինեն այն բանից հետո, երբ իսրայելական զինվորականները որսացել են Իրանից մոտեցող բալիստիկ հրթիռները, հաղորդում է CNN-ը։

Իսրայելի թիկունքի հրամանատարությունը նաև մարդկանց հանձնարարել է մնալ ապաստարանների մոտ և կատարել հետագա ցանկացած ցուցում՝ Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի լուրջ սրման հնարավորության պատճառով։

Ավելի վաղ Իրանը զանգվածային հարվածներ էր հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Լիբանանի ուղղությամբ իրականացված հարձակումների։

Source: https://news.am/hy/news/1041863