«Հանդալա» իրանամետ կիբեռխումբն արտակարգ նախազգուշացում է ուղղել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչներին՝ կոչ անելով նրանց անհապաղ լքել իրենց տները «հանուն սեփական անվտանգության», հաղորդում է Mehr-ը։

Հրապարակված հայտարարության մեջ հաքերային խումբը դիմել է երկրի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի բնակիչներին՝ պնդելով, թե այդ շրջաններին իբր վտանգ է սպառնում և որ զոհերից խուսափելու համար պետք է շտապ տարհանվեն։

«Հանդալան» նաև հայտարարել է, որ նշված օբյեկտների «գաղտնի կոորդինատները» փոխանցել է այսպես կոչված «Դիմադրության առանցքի» հրթիռային ստորաբաժանումներին։

Խմբի պնդմամբ՝ այդ թիրախները մոտ ժամանակում կարող են ենթարկվել զանգվածային հրթիռային հարվածների։ Հաքերների հայտարարությունների անկախ հաստատում այս պահին չկա։

Source: https://news.am/hy/news/1041771