Վերջին շրջանում ակտիվացել են փոքր և գերփոքր բիզնեսը հարկային պարտավորություններից ամբողջությամբ ազատելու մասին հայտարարություններն ու քննարկումները։ Մասնագետների գնահատմամբ՝ նման մոտեցումները ոչ միայն իրատեսական չեն, այլև կարող են լուրջ ռիսկեր ստեղծել տնտեսության համար։

ՀՀ կառավարությունը հրապարակել է մի քանի կարևոր փաստեր և թվեր պաշտոնական վիճակագրությունից․

· 2024 թվականին գերփոքր ձեռնարկատիրություններն ապահովել են տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարողների կողմից պետբյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի 20.2%-ը։

· 2018-2024 թվականներին գերփոքր ձեռնարկատիրությունների թիվն աճել է 68.6%-ով։

· Նույն ժամանակահատվածում դրանց շրջանառությունն աճել է մոտ 4 անգամ կամ շուրջ 295%-ով։

Միաժամանակ ոլորտը հարկային պարտավորություններից ամբողջությամբ ազատելու դեպքում կարող են առաջանալ մի շարք ռիսկեր՝ ստվերային գործունեության խթանում, հարկային թափանցիկության նվազում և խոշոր բիզնեսների արհեստական մասնատում։

Թեմայի վերաբերյալ կարևոր թվերն ու փաստերը՝ գրաֆիկական պատկերներում․

Source: https://news.am/hy/news/1041106