Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատրաստ է ձայն տալ հարցվածների 32,4 տոկոսը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին՝ 16,4 տոկոսը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքին՝ 15,2 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 8,8 տոկոսը, «Միասնության թևեր» կուսակցությանը՝ 6,2 տոկոսը։

Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։

Ստացվում է, որ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարող չորս ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 46,6 տոկոս, մինչդեռ իշխող կուսակցությունը՝ 32,4 տոկոս։

«Ժողովրդավարություն, օրենք և կարգապահություն» կուսակցությանը պատրաստ է ձայն տալ հարցվածների 3,2ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 3,1, «Նոր ուժ»-ին՝ 2,1, «Բոլորին դեմ եմ»-ին՝ 2 տոկոսը, «Հանրապետության»-ը՝ 1,5, «Ժողովրդավարության պաշտպանների դաշինք հանուն հանրապետության» կուսակցությանը՝ 0,2 տոկոսը, «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությանը՝ 0,1, Հայ ազգային կոնգրեսին՝ 0,3ը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը՝ 0,1, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը՝ 0,1, «Ժողովրդավարական համախմբում»-ին՝ 0,1 տոկոսը։

Հարցին պատասխանելուց հրաժարվել է 4,2 տոկոսը, դժվարացել է պատասխանել՝ 3,4 տոկոսը։

Հարցումն անցկացվել է հունիսի 2-3-ին։

Source: https://news.am/hy/news/1041121