Իրանական Pars Today գործակալությունը հաղորդում է, որ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է բոլոր նավերի համար Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին։
Նրա տվյալներով՝ նավթատար լցանավերի և առևտրային նավերի անցումը դադարեցվել է տարածաշրջանում տիրող «անվտանգության սպառնալիքների» պատճառով, որոնք կապված են ԱՄՆ-ի շարունակական գործողությունների հետ։
Հայտարարության մեջ նշվում է, որ նեղուցում ցանկացած տեղաշարժ դիտարկվելու է որպես թշնամական և կարող է թիրախավորվել ու ոչնչացվել։ Հերքվում են նաև ԱՄՆ-ի հայտարարությունները տվյալ շրջանով նավերի ազատ անցման վերաբերյալ։
Ներկա պահի դրությամբ Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին պաշտոնապես չի հաստատվել։
Source: https://news.am/hy/news/1042657