ԱՄՆ զինված ուժերը Իրանին հասցված նոր հարվածների շարքի ընթացքում խոցել են հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադիոլոկացիոն կայաններ և անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններ։ Իրավիճակի մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ բոլոր թիրախները տեղակայված են եղել Իրանի հարավում և ներառել են ՀՕՊ տարրեր, ռադարներ, ինչպես նաև դրոնների կառավարմանն առնչվող ստորաբաժանումներ։
Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանին լրացուցիչ հարվածներ հասցնելու մեկնարկի մասին՝ դրանք անվանելով գործողություններ «ինքնապաշտպանության նպատակով»։
Source: https://news.am/hy/news/1042661