Իսրայելի ոստիկանությունը հայտնել է երկրի կենտրոնական հատվածում գտնվող Կոխավ-Յաիրի շրջանում հրաձգության կասկածյալներից մեկի ձերբակալության մասին, հաղորդում է The Times of Israel-ը։
Հարձակման երկրորդ ենթադրյալ մասնակիցը շարունակում է մնալ ազատության մեջ, անվտանգության ուժերը շարունակում են նրա որոնումները։
Նախնական տվյալներով, միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս առնվազն չորսը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Հրաձգությունը տեղի է ունեցել նույն շրջանում գտնվող երեք տարբեր կետերում, որը տեղակայված է Արևմտյան ափի հետ բաժանարար պատնեշից ոչ հեռու։
Իշխանությունները տեղի ունեցածը դիտարկում են որպես հնարավոր ահաբեկչական գործողություն։ Տարածաշրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, շարունակվում է հարձակման հանգամանքների քննությունն ու երկրորդ կասկածյալի որոնումը։
Source: https://news.am/hy/news/1041585