Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը Իսլամական Հանրապետությունում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է հնարավորինս շուտ լքել երկիրը՝ դիվանագիտական ներկայացուցչության հետ համաձայնեցված երթուղիներով։
«Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել երկիրը՝ օգտագործելով հասանելի տրանսպորտային միջոցները», - ասված է դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը նաև հիշեցրել է իր քաղաքացիներին անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել դեպի Իրան կատարվող բոլոր ուղևորություններից՝ Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հասցրած հրթիռային հարվածների պատճառով։
Source: https://news.am/hy/news/1041949