Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները հարցեր են առաջացնում ազատ կամարտահայտման տեսանկյունից և էլ ավելի են պառակտում հայաստանյան հասարակությունը։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար, ՌԼԴԿ (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։

«[Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում՝ արտերկրում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության նկատմամբ ճնշումների, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկողության պայմաններում, անշուշտ, հարցեր է առաջացնում ազատ կամարտահայտման տեսանկյունից։ Այն, որ արդյունքները կարող են «ձգված» լինել, մեղմ է ասված։ Այս ամենն էլ ավելի է պառակտում հայաստանյան հասարակությունը»,- ասել է պատգամավորը։

Նա նաև նշել է, որ այս ընտրությունները «մեծապես երկրի արտաքին քաղաքական կուրսի քվեարկությունն են եղել», այդ թվում՝ եվրոինտեգրման և ԵԱՏՄ-ի հետ կապերի հարցերում։ «Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ առաջիններից մեկը շնորհավորել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվ սա այն ինդիկատորներից է, որ բրյուսելյան «բազեները» առավելագույնս փորձել են Հայաստանում առաջ մղել ռումինական սցենարի ձևափոխված տարբերակը՝ երկիրը զարգացման հակառուսական արեալի մեջ ներքաշելու համար»,- փաստել է Սլուցկին։

Նրա կարծիքով՝ եթե Փաշինյանը թույլ տա Հայաստանի հենքի վրա իրականացնել «հակառուսաստանյան» նախագիծը, ապա Երևանը «կկանգնի Ուկրաինայի նույն փոցխի վրա»։

Source: https://news.am/hy/news/1042066