Ճամայկայում համատարած հոսանքազրկում է տեղի ունեցել, որն ընդգրկել է ողջ կղզին։ Խափանման պատճառները դեռևս չեն հստակեցվում։ Այս մասին ուրբաթ երեկոյան սոցցանցերում տեղեկացրել է էներգետիկայի նախարար Դերիլ Վազը, փոխանցում է Reuters-ը։
Էլեկտրաէներգիայի տեղական մատակարար Jamaica Public Service Company (JPS) ընկերությունը հաստատել է համակարգային անջատման փաստը և հայտարարել, որ պարզում է պատահարի պատճառները։
Ընկերության տվյալներով՝ ներկայումս քայլեր են ձեռնարկվում հոսանքամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Նշվում է նաև, որ որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի մատակարարումն արդեն սկսել է վերականգնվել։
Էներգետիկայի նախարարը հավելել է, որ նախատեսվում է մինչև գիշերվա վերջ վերականգնել ամբողջ երկրի հոսանքը՝ շեշտելով, որ տարածքների մի մասն արդեն վերականգնվում է։
Source: https://news.am/hy/news/1041382