ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Միացյալ Նահանգների և Իրանի միջև լիակատար հրադադար հաստատել և վերականգնել Հորմուզի նեղուցի նավագնացությունը, քանի որ իրանական բանակը նախկինում արդեն հայտարարել էր Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին։
«Հորմուզի նեղուցում և դրա շրջակայքում նավագնացության իրավունքների և ազատությունների սահմանափակումները դժվարություններ և անկայունություն են առաջացնում ամբողջ աշխարհում։ Աշխարհին անհրաժեշտ է լիակատար հրադադար և միջազգային իրավունքին համապատասխան նավագնացության իրավունքների ու ազատությունների վերականգնում», - գրել է նա X-ում։
Source: https://news.am/hy/news/1042749