Այսօր մեր 50 համախոհներին տարել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունիսի 7-ին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո։
Նա այդ գործողություններն անվանել է անհիմն։
Ծառուկյանը հավելել է, որ միասնական ընդդիմությունն իշխանությունների նկատմամբ հաղթանակ տանելու շանս ունի։
«Մենք կհաղթենք, արդեն հաղթել ենք։ Վարչապետի թեկնածուին կառաջադրի այն ուժը, որը կհավաքի ամենաշատ ձայները», - նշել է նա։
Ծառուկյանն ընդգծել է, որ իշխանությունները տեսնում են, որ իրենց խոցելի տեղերին հարվածում են։
«Բարգավաճ Հայաստան». Մեր համախոհներին և աջակիցներին զանգվածաբար բերման են ենթարկում
Source: https://news.am/hy/news/1041559