«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հունիսի 7-ին քվեարկել է խորհրդարանական ընտրություններում։

Նա քվեարկել է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող 1/20 ընտրատեղամասում։

Նշենք, որ Ազգային ժողովում կընտրվի առնվազն 105 պատգամավոր, եթե օրենսդրության առանձնահատկություններով պայմանավորված՝ չգործեն այս կամ այն քաղաքական ուժերին լրացուցիչ մանդատներ տրամադրելու մասին նորմերը։ Հայաստանի խորհրդարանը ընտրվում է համամասնական ընտրակարգով, այսինքն՝ միայն կուսակցական ցուցակներով։ Հայաստանի 9-րդ գումարման խորհրդարանում տեղերի համար պայքարում են 18 քաղաքական ուժեր՝ 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար 4% է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8%։

Source: https://news.am/hy/news/1041607