Ամերիկյան Ford Motor ավտոարտադրողը շուրջ 420 հազար ավտոմեքենա է հետ կանչել ԱՄՆ-ում՝ ամրագոտիների ձգիչների դեֆեկտի պատճառով։ Այս մասին հայտնել է Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA)։
Հետկանչը վերաբերում է 2018-2022 թվականների արտադրության Ford Expedition և Lincoln Navigator մոդելներին։
Այս մեքենաներում վարորդի կամ առջևի ուղևորի նստատեղերի ամրագոտիների ձգիչները կարող են ինքնաբերաբար արգելափակել գոտին՝ թույլ չտալով, որ այն պատշաճ կերպով ձգվի կամ հետ գնա, ինչն էլ վթարի դեպքում վնասվածքներ ստանալու վտանգ է առաջացնում։ Դիլերային կենտրոնների մասնագետները կստուգեն հետկանչված մեքենաները և կփոխարինեն անսարք ձգիչները։
Չորեքշաբթի օրը կայացած նախաշուկայական առևտրի ընթացքում Ford-ի արժեթղթերը էժանացել են 0,6%-ով։ Տարեսկզբից ի վեր ընկերության կապիտալիզացիան աճել է 23%-ով՝ հասնելով 66,27 միլիարդ դոլարի։
Source: https://news.am/hy/news/1040570