Քուվեյթի և Բահրեյնի դեմ Իրանի կողմից իրականացվող պարբերական «ագրեսիան» պահանջում է Պարսից ծոցի երկրների հաստատակամ ու միասնական դիրքորոշում։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։

«Ծոցի որևէ պետություն չպետք է մեն-մենակ մնա այս հարձակումների դեմ»,- X սոցիալական ցանցում գրել է Գարգաշը։ «Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) անդամ երկրների անվտանգությունը փոխկապակցված է, նրանց շահերն ընդհանուր են, իսկ ճակատագիրը՝ մեկը։ Այս ագրեսիան ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ, այն նպատակաուղղված է մեզնից յուրաքանչյուրի դեմ»։

Source: https://news.am/hy/news/1040611