Երևանի ներկայիս կուրսը տանում է ռուսական շահերի դեմ ուղղված կոնկրետ քայլերի։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՍՊՄՏՀ) շրջանակում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա հենց պաշտոնական Երևանի հերթական կոնկրետ քայլն է՝ ուղղված արևմտյան երկրների հետ համագործակցության ընդլայնմանը... Սակայն գործնականում ստացվում է, որ դրանք քայլեր են, որոնք հանգեցնում են ռուսական շահերի դեմ ուղղված կոնկրետ գործողությունների»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան կատարած այցը։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 3-ից 6-ը։ «ՌԻԱ Նովոստի»-ն հանդիսանում է համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկերը։

Source: https://news.am/hy/news/1040561