ԵՄ-ն մտադիր է մինչև հունիսի վերջ Ուկրաինային հատկացնել 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրի առաջին տրանշը՝ 5,9 միլիարդ եվրոյի չափով։ Այն ուղղվելու է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ձեռքբերմանն ու արտադրությանը։ Այս մասին Կիպրոսում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Ուկրաինան արդեն այս ամիս կկարողանա ստանալ 90 միլիարդ եվրոյի վարկից տրամադրվող 5,9 միլիարդ եվրոն»,- հայտնել է նա՝ հավելելով, որ այդ միջոցներն առաջին հերթին ուղղվելու են անօդաչուների արտադրությանը։

Source: https://news.am/hy/news/1042016