Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 4-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրում աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +27+29։
Շիրակում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +17+21,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +17+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +21+24,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+20,
Լոռիում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +19+23,
Տավուշում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+26,
Արարատում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +27+30,
Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22։
Source: https://news.am/hy/news/1040537