Նավթի գները աճում են ավելի քան 4%-ով՝ Մերձավոր Արևելքի հակամարտության էսկալացիայի ազդանշանների ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար հասել է 97,32 դոլարի, ինչը 4,23 դոլարով (4,54%) բարձր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման համեմատ։ Ուրբաթ այդ պայմանագրերը էժանացել են 1,94 դոլարով (2,04%)՝ մեկ բարելի համար հասնելով 93,09 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 3,94 դոլարով (4,35%)՝ մեկ բարելի համար հասնելով 94,48 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքը նվազել է 2,5 դոլարով (2,69%)՝ մեկ բարելի համար հասնելով 90,54 դոլարի։

Անցած շաբաթվա ընթացքում Brent-ի գինը բարձրացել է 2,2%-ով, WTI-ինը՝ 3,6%-ով։

Source: https://news.am/hy/news/1041946