Նավթի գները բարձրանում են արդեն երրորդ օրն անընդմեջ։ Դա տեղի է ունենում փորձագետների շրջանում աճող կասկածների ֆոնին, թե Վաշինգտոնը և Թեհրանը կարող են արագ համաձայնության գալ, որը կդադարեցնի Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունը և կվերականգնի Հորմուզի նեղուցով նավագնացությունը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմում է 97.05 դոլար, ինչը 1.05 դոլարով (1.09%-ով) ավելի է նախորդ փակման համեմատ: Երեքշաբթի օրը այս պայմանագրերը բարձրացել են 1.02 դոլարով (1.07%-ով)՝ մեկ բարելի համար հասնելով 96 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի հուլիսյան ֆյուչերսները բարձրացել են 1.05 դոլարով (1.12%)՝ մեկ բարելի համար հասնելով 94.81 դոլարի։ Նախորդ նստաշրջանում դրանց գինը բարձրացել էր 1.60 դոլարով (1.74%)՝ մեկ բարելի համար հասնելով 93.76 դոլարի։
Source: https://news.am/hy/news/1040460
World
Brent-ի գինը գերազանցել է մեկ բարելի համար 97 դոլարը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։