Բրիտանական BP էներգետիկ ընկերությունը պատրաստվում է հուլիսի 1-ից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) նավթամուղի օպերացիոն կառավարումը պայմանագրային պարտավորությունների շրջանակում փոխանցել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին, հայտնում է Reuters-ը։
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի գծով BP-ի տարածաշրջանային նախագահ Ջովանի Քրիստոֆոլին հայտարարել է, որ կառավարման փոխանցումը չի նշանակում BP-ի դուրս գալ նախագծից։ Ըստ նրա՝ ընկերությունը «ոգևորությամբ» է վերաբերվում այն փաստին, որ SOCAR-ը կստանձնի օպերատորի գործառույթները։
BP-ն չի պատասխանել հայտարարության մեջ նշված պայմանագրային պարտավորությունների բնույթը պարզաբանելու և այն մասին հարցմանը, թե արդյոք դա կազդի նախագծում ընկերության բաժնեմասի վրա։
SOCAR պետական նավթային ընկերությունն իր AzBTC կառույցի միջոցով տնօրինում է BTC-ի 32,97% բաժնեմասը։ BP-ին պատկանում է 30,1%-ը, իսկ մնացած մասը բաշխված է նախագծի ութ այլ մասնակիցների միջև։
Source: https://news.am/hy/news/1040413
World
BP-ն առանցքային նավթամուղի կառավարումը կզիջի Ադրբեջանին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։