Հայաստանցիները քվեարկում են խորհրդարանական ընտրություններում, որոնք կորոշեն, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանա մանդատ ստանալ երկիրը լայնածավալ կերպով դեպի Եվրոպա վերակողմնորոշելու համար՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին, գրում է Bloomberg‑ը։
«Ընտրություններին մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ, որոնք պայքարում են Ազգային ժողովի 101 տեղի համար։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 4 տոկոսի շեմը, իսկ ընտրական դաշինքները՝ 8%-ից 10% ձայներ՝ կախված իրենց կազմից», - գրում է Bloomberg‑ը։
Ինչպես նշում է գործակալությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնական մրցակիցները համարվում են երկու ընդդիմադիր միավորումներ՝ ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքը և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։
Source: https://news.am/hy/news/1041814