ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի տարածքում գտնվող թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին՝ հայտարարելով, որ գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության շրջանակում։

«Այսօր՝ արևելյան ժամանակով 17:15-ին, զինված ուժերը ինքնապաշտպանության նպատակով նոր հարվածներ են հասցնել Իրանում գտնվող բազմաթիվ թիրախների»,- ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է առաջիկա ժամերին «խիստ հարվածներ» հասցնել Իրանին։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իր հերթին, մեկնաբանելով ընթացիկ էսկալացիան, նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է «բանակցություններ վարել ռումբերի օգնությամբ»։

Source: https://news.am/hy/news/1042650