2025 թվականին մեզ հաջողվել է բավականին լավ արդյունքներ արձանագրել։ Այս մասին հունիսի 11-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ գերատեսչությանը հաջողվել է ապահովել 2 տրիլիոն 725 միլիարդ դրամի հարկային եկամուտներ։ Այս գումարի մեջ ներառվել են նաև պետական տուրքերի գանձման արդյունքում ձևավորված միջոցները։ ՊԵԿ ղեկավարը նշել է, որ այս միջոցները համալրել են պետական բյուջեն։ «2024 թվականի ցուցանիշների համեմատ աճը կազմել է 14%: Եթե զուգահեռներ անցկացնենք Կառավարության ճշտված ծրագրերի միջև, ապա կատարողականը կազմում է 100,3%»,- ասել է Հակոբյանը։

Source: https://news.am/hy/news/1042849