ԱՄՆ-ը հայտարարել է, որ Լեհաստանում ամերիկյան զորքերի տեղակայման հետաձգումը չի նշանակում Եվրոպայում ռազմական ներկայության կրճատում և կապված է լոկ տեխնիկական ռոտացիոն ուշացման հետ։
«Այն, ինչ մենք փորձում ենք անել, և այն, ինչին ուղղված է մեր արտաքին քաղաքականությունը, եվրոպական անկախության և ինքնիշխանության խթանումն է։ Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական տարածքային ամբողջականության համար»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք պարզապես հետաձգել ենք զորքերի տեղափոխումը Լեհաստան։ Դա կրճատում չէ, սովորական ուշացում է ռոտացիոն գործընթացներում»,- հավելել է նա։
Վենսը նշել է, որ Լեհաստանն «ի վիճակի է պաշտպանելու իրեն՝ ԱՄՆ-ի զգալի աջակցության դեպքում»։ «Մենք չենք խոսում Եվրոպայից ամերիկյան բոլոր զորքերի դուրսբերման մասին։ Մենք խոսում ենք որոշ ռեսուրսների վերաբաշխման մասին այնպես, որպեսզի առավելագույնի հասցվի ԱՄՆ անվտանգությունը,- ասել է նա,- Ես չեմ կարծում, որ դա վատ է Եվրոպայի համար. դա խթանում է Եվրոպային ավելի շատ պատասխանատվություն ստանձնել։ Միացյալ Նահանգները չի կարող լինել աշխարհի ժանդարմը (ոստիկանը)»։
Փոխնախագահը նաև հայտարարել է, որ այդ զորքերն ի վերջո, այնուամենայնիվ, կուղարկվեն Լեհաստան, բայց կարող են տեղակայվել նաև Եվրոպայի այլ երկրներում։
«Փաստացիորեն մենք դեռ վերջնական որոշում չենք ընդունել, թե կոնկրետ ուր են ուղարկվելու այդ զորքերը, բայց ես ասում եմ, որ սխալ է պնդել, թե մենք զանգվածաբար զորքեր ենք դուրս բերում,- ասել է նա,- Սա շատ փոքր և աննշան փոփոխություն է, և, անկեղծ ասած, եվրոպական լրատվամիջոցների զգալի մասը չափից ավելի սուր է արձագանքում դրան»։
Source: https://news.am/hy/news/1036751
Զորքերի տեղակայման հետաձգումը Լեհաստանում չի նշա
Զորքերի տեղակայման հետաձգումը Լեհաստանում չի նշանակում Եվրոպայում ԱՄՆ ուժերի կրճատում. Վենս
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Զորքերի տեղակայման հետաձգումը Լեհաստանում չի նշա նորությունները Telegram-ում
Հետևիր Զորքերի տեղակայման հետաձգումը Լեհաստանում չի նշա թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։