Բոլոր ընտրական տեղամասները առավոտյան ժամը 7–ից սկսել են իրենց աշխատանքները, և առավոտյան ժամը 8–ից սկսել են ընդունել ընտրողներին։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին հայտարարեց ԿԸՀ նախգահ Վահագն հովակիմյանը։
«Ժամը 8–ի դրությամբ բացականեր ենք ունեցել 42 005 տեղամասերից 48–ում։ Ընդամենը 3 դեպքերում 2 նախագահ և մեկ քարտուղար է բացակա եղել։ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ եթե ընտրականն հանձնաժողովից որևէ մեկը բացակա է, միևնույն է գործընթացը շարունակվում է։ Այսինքն գործընթացը ընթանում է բնականոնԱյս ընթացքում, բնականաբար, տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք հընթացս արագ լուծվում են։ Բոլորիս մաղթում եմ խաղաղ, արդար ընտրություններ»,–ասաց նա։
Խոսելով նախապատրաստական գործընթացների մասին, նա ասաց, որ ԿԸՀ–ն միայն ընտրական հանձնաժողովների անդամների համար շուրջ 16 հազար դասընթացներ է կազմակերպել, իսկ 4000-ը տեխնիկական սարքավորումների աշխատողների համար՝ 4000 դասընթաց։ «Պիտի տեղեկացնեմ, որ նաև հատուկ դասընթացներ են արվել նախագահների և քարտուղարների համար, սա անմիջապես ընտրություններից առաջ, իսկ դրանից առաջ ԿԸՀ–ն ընտրական գործընթացում ընդգրկված բոլոր սուբյեկտների համար կազմակերպվել է մասնագիտական դասընթացներ։
Այս ընթացքում, օրինակ, առավոտյան 8-ից եկող ահազանգերի մեջ մենք նկատեցինք մի զուգադիպություն, որ ըստ էության, սխալ տեղեկատվություն հաղորդում էր հիմնականում այն վստահված անձերի կամ սուբյեկտների կողմից, որոնք մեր դասընթացներին չեն մասնակցել։
Այսինքն ևս մեկ անգամ համոզում ենք, որ միասնական դասընթացներին մասնակցելը, ընդհանուր գիտելիքին տիրապետելը շատ կարևոր է, և այդ դեպքում մենք չենք ունենում սխալ ահազանգեր, մարդիկ տեղամասերում խնդիրներ չեն տեսնում մի բանի մեջ, որը ընտրական օրենսգրքի պահանջներով է պայմանավորված»,–ընդգծեց Հովակիմյանը։
Source: https://news.am/hy/news/1041490