Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը հունիսի 10-ին հայտնել է հրաժարական տալու և այնուհետև վարչապետի պաշտոնում առաջադրվելու իր ծրագրերի մասին։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ պատրաստվում եմ հրաժարական տալ, որևէ մեկի համար անակնկալներ չեն լինի։ Արդեն սկսել եմ հավաքել նախագահական նստավայրի գրքերս, իսկ դրանք ինձ մոտ շատ են»,- «Բելգրադ» ռադիոկայանի եթերում ասել է նա։
Սերբիայի առաջնորդի խոսքով՝ ինքը նման որոշում կարող է կայացնել նույնիսկ ավելի շուտ, քան 3-4 ամսից։ Դրան զուգահեռ՝ նա նշել է, որ «ամեն օր» մտածում է Սերբիայի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Source: https://news.am/hy/news/1042716