«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմնակիցների բազմահազարանոց երթը, որն այսօր մեկնարկել էր 17:30-ին Մերգելյանի ինստիտուտի մոտից, ավարտվեց Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքով։ Ակցիայի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով քայլերթով անցան դեպի երկրի գլխավոր հրապարակ։
Հանրահավաքի ընթացքում հավաքվածների առաջ ելույթ ունեցան «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները՝ ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրի առանցքային դրույթները։ Բացի դրանից, իր առանձնատան բակից կողմնակիցներին ուղղակի կապով դիմեց տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Այս րոպեներին, պաշտոնական ելույթների ավարտից անմիջապես հետո, Հանրապետության հրապարակում սկսվել է ճանաչված երգիչ Ռազմիկ Ամյանի տոնական համերգը։
Source: https://news.am/hy/news/1040714