Երեկ ինձ զանգահարեց քաղաքականությունից իրազեկ, լավ հասկացող ծանոթս ու իր տեսակետը ներկայացրեց հունիսի 7-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նրա խոսքով ՝ ընդդիմության կողմից Աժ մանդատները չվերցնելու պարագայում Նիկոլ Փաշինյանը Աժ-ում չունենալով ընդդիմություն՝ ցանկացած հարց միանձնյա, առանց որևէ մեկի հետ հաշվի նստելու է լուծելու։ Փաշինյանն արդեն ստացել է ԱՄՆ-ի, Եվրամիության շնորհավորանքները, որոնք դրանով ճանաչել են նրա իշխանության լեգիտիմությունը։

Ընդդիմությունը ԱԺ-ում լինելու դեպքում Փաշինյանին զրկելու է սահմանադրական մեծամասնություն, ձայների 3/5-ը ունենալու հնարավորությունից,սահմանափակելու է նրա հնարավորությունները մի շարք առանցքային պաշտոնյաների՝ գլխավոր դատախազին, սահմանադրական և վճռաբեկ դատարանների դատավորներին, ԿԸՀ-ի նախագահին, կենտրոնական բանկի նախագահին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին միանձնյա նշանակելու հնարավորությունից։

ԱԺ-ում ընդդիմությունը կարող է միասնական, համակարգված պայքարով թույլ չտալ Ադրբեջանին անկլավների հանձնումը, նոր Սահմանադրության ընդունումը և Անկախության հռչակագրի չեղարկումը։

Ծանոթս ասաց, որ ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վերցնելը չպետք է նշանակի ընդդիմության կողմից փողոցային պայքարից ընդհանրապես հրաժարում, գործունեության այդ ձևերը պետք է իրար լրացնեն, ընդդիմությունը պետք է գործի՝ ըստ իրավիճակի նպատակարմարության»։

Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

ԱԺ անցնելու համար անցողիկ շեմը 4 տոկոսն է և եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները հասնեն 4 տոկոսի, ապա ԲՀԿ–ն ևս կհայտնի նոր Ազգային ժողովում։ Մյուս երեք ուժերը հաստատ կլինեն նոր խորհրդարանում։

Source: https://news.am/hy/news/1042476