Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում այսօր՝ հունիսի 11–ին, շարունակվում է որոշ տեղամասերի վերահաշվարկի գործընթացը, որը հեռարձակվում է ուղիղ եթերում։

Նշենք, որ 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ ԲՀԿ–ի, «Միասնության թևերի» և «Հայաստան» դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։

Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։

ԿԸՀ-ն իր հերթին տեղեկացրել է, թե որ ընտրական տեղամասերի արդյունքներն են վերահաշվարկվում.

Թիվ 9 ԸԸՀ՝ 9/11, 9/13, 9/15, 9/25, 9/33, 9/37, 9/43, 9/46, 9/51

Թիվ 10 ԸԸՀ՝ 10/2-10/10, 10/13, 10/14, 10/16, 10/17, 10/19, 10/21, 10/22, 10/23, 10/25, 10/28, 10/29, 10/31, 10/33, 10/34-10/57

Թիվ 11 ԸԸՀ՝ 11/1, 11/5, 11/8, 11/11, 11/24, 11/33

Թիվ 18 ԸԸՀ՝ 18/4, 18/40, 18/37, 18/43, 18/35, 18/38, 18/55

Թիվ 23 ԸԸՀ՝ 23/5, 23/6, 23/11, 23/36, 23/43, 23/60

Թիվ 24 ԸԸՀ՝ 24/1, 24/4, 24/30, 24/13, 24/28, 24/35, 24/36, 24/42, 24/46,

Թիվ 34 ԸԸՀ՝ 34/01, 34/19, 34/22, 34/41, 34/55, 34/63:

Վերահաշվարկի աշխատանքներն իրականացվում են ԸԸՀ նստավայրերում:

Վերահաշվարկի աշխատանքները, Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին։

Source: https://news.am/hy/news/1042744