«Հայաքվե» դիտորդական առաքելությունը ներկայացրել է ժամը 18.30–ի դրությամբ հերթական ընտրախախտումների դեպքերը։

31/6 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթների

8/10 տեղամասում թափվել են չքվեարկված քվեաթերթիկները

8/32՝ ընտրողը հանել է թիվ 16 քվեաթերթիկը ծրարից՝ ցուցադրելով այն․ հանձնաժողովը վավեր է ճանաչել

9/2 տեղամասում քաղաքացին ընտրության է եկել ՔՊ-ի քարոզչանյութով։

Գյումրիի տեղամասերում արձանագրվել են զինծառայողների ուղղորդված քվեարկության բազմակի դեպքեր

ՔՊ-ի քարոզչանյութով քվեարկության հերթական դեպքը 8/29 տեղամասում

31/09 տեղամասում պատգամավորության ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, չլինելով տվյալ տեղամասի ընտրող, եկել ու զրուցում է քաղաքացիների հետ, ինչն ակնհայտ ընտրախախտում է:

23/45 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր հասցեում գրանցված 2 անծանոթների

Քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում 8/59 տեղամասում

8/59 ընտրատեղամասում քաղաքացին փորձել է դուրս է բերել քվեաթերթիկը։

9/50 տեղամասի ընտրացուցակում ներառված են մարդիկ, որոնք մահացել են կամ չեն բնակվում այդ հասցեում

11/36 տեղամասում թույլ տեսնող կնոջն ուղղորդեցին՝ 16-րդ քվեաթերթիկը դնելով տրցակի վերևում:

23/42 տեղամասում ընտրողը, ծրարը ձեռքին, քվեախցիկում սպասում է, մինչև հանձնաժողովի անդամներն իր քվեախցիկում կորած կտրոն են ման գալիս

Ծալված քվեաթերթիկներ, ընտրողների ուղղորդման փորձեր. ընտրությունների ընթացքը Գյումրիում

8/60 տեղամասի քվեախցում քաղաքացին նկարահանում է իր քվեարկությունը

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

Source: https://news.am/hy/news/1041749