Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում ժողովրդին հայտնի Սարի թաղի կալցևոյում «Վոլգա 21» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.,com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Տեղում նաև բժիշկներն օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ վարորդի և վիրավորի ինքնությունը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի հետևի անվահեծաններից մեկը կոտրվել է իսկ վարորդն ու վիրավորը ամուսիններ են։

Source: https://news.am/hy/news/1041599