Ռումինիայի Սիբիու ժուդեցում շաբաթ առավոտյան բնակավայր Պրոդից դուրս եկող ճանապարհին 34-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է News.ro-ն։
Նրա մարմնի վրա հայտնաբերվել են հետքեր, որոնք վկայում են արջի հնարավոր հարձակման մասին։
Տեղական ոստիկանության տվյալներով,՝ դեպքի վայրում իրականացված նախնական ստուգումը ցույց է տվել, որ տղամարդը, որը տեղացի բնակիչ էր, ենթադրաբար գիշատչի հարձակման է ենթարկվել բնակավայրի ծայրամասում։
Սիբիու ժուդեցի ոստիկանությունը սկսել է մահվան հանգամանքների հետաքննությունը։ Քննիչները պարզում են տղամարդու մահվան ճշգրիտ պատճառը և կատարվածի մանրամասները։
Source: https://news.am/hy/news/1041663