ՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը, ով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է։

Նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Սիրելի հայրենակիցներ, այս պահին նիկոլականները հենց այս մեքենայով սադրիչ էին ուղարկել, ով վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին և հեռացավ։ Ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի մեր անդամներից մի քանիսը, այս պահին բոլորին տեղափոխում ենք հիվանդանոց»։

Source: https://news.am/hy/news/1041196