Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են բազմաբևեռ աշխարհի ձևավորման և նոր տիպի միջազգային հարաբերությունների մասին հռչակագիր։
Առաջնորդները ստորագրել են նաև համատեղ հայտարարություն՝ համապարփակ գործընկերության ու ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հարաբերությունների խորացման մասին։ Ուշակովի խոսքով՝ սա բավականին ծավալուն ծրագրային փաստաթուղթ է, որում սահմանված են ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև բազմապլան երկկողմ կապերի ողջ համալիրի զարգացման հիմնական ուղիները, միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ միանշանակ ընդհանուր տեսլականը և համաշխարհային գործերում փոխգործակցության հիմնական ձևաչափերը։
Պուտինը Չինաստան է այցելել երկօրյա պաշտոնական այցով՝ Սի Ծինփինի հրավերով։ Ուղևորությունը նվիրված է երկկողմ կապերի համար հիմնարար նշանակություն ունեցող «Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակին։
Source: https://news.am/hy/news/1036808
Պուտինն ու Սի Ծինփինը ստորագրել են բազմաբևեռ աշխ
Պուտինն ու Սի Ծինփինը ստորագրել են բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին հռչակագիր
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Պուտինն ու Սի Ծինփինը ստորագրել են բազմաբևեռ աշխ նորությունները Telegram-ում
Հետևիր Պուտինն ու Սի Ծինփինը ստորագրել են բազմաբևեռ աշխ թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։