Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բանակցությունները սկսվել են Պեկինում։
Չինաստան այցի ընթացքում Պուտինին ուղեկցում են ՌԴ հինգ փոխվարչապետներ, ութ նախարարներ, պետության ղեկավարի վարչակազմի և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։
Երկու երկրների առաջնորդները նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության ողջ շրջանակը, ինչպես նաև առանցքային տարածաշրջանային և միջազգային հարցերը։
Մայիսի 20-ին Պուտինը ժամանել է Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճ։ Սի Ծինփինն անձամբ է դիմավորել Ռուսաստանի նախագահին։ Երկու երկրների առաջնորդները միմյանց ողջունել են ձեռքսեղմումով Տյանանմեն հրապարակում։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են պատվո պահակախումբը, նվագախումբը և ծաղիկներով ու Ռուսաստանի և Չինաստանի դրոշներով երեխաները։
Source: https://news.am/hy/news/1036778
Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ են վարում
Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ են վարում Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ են վարում նորությունները Telegram-ում
Հետևիր Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ են վարում թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։