Մոսկվան մշտապես ասում է Երևանին, որ ԵՄ-ն տնտեսական միավորումից փաստացի վերածվել է ռազմաքաղաքական միության, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Այդ մասին մշտապես ասել ենք Հայաստանին, ընդ որում՝ ասել ենք ոչ մեկ տարի։ Բնականաբար, այս ամենը տեղի է ունեցել փակ ռեժիմում, մենք չէինք ցանկանում դա հրապարակայնացնել։ Մենք ասում էինք, որ Եվրոպական միությունն այսօր արդեն այն տնտեսական ինտեգրացիոն միավորումը չէ։ Այսօր դա միություն է, որը փաստացի արդեն վերածվել է ռազմաքաղաքական միության, և որը բացահայտ հայտարարում է մեր երկրի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքի մասին», - ասել է նա «Вести» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Մոսկվան ուշադրություն է հրավիրել և շարունակում է ուշադրություն հրավիրել դրա վրա «հայ գործընկերների, ընկերների, դաշնակիցների ուշադրությունը, որպեսզի նրանք մտածեն, թե ինչ են անում», հավելել է Օվերչուկը։
Source: https://news.am/hy/news/1041691