Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը հայտարարել է, որ Նիդերլանդները աջակցում են Եվրոպական միության օգնության փաթեթին, որը ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ինչպես նաև դիտարկում են տուժած ոլորտներին գործնական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, ներառյալ հայկական ծաղկաբուծությունը։
Նա հայտնել է, որ այս նախաձեռնության արդյունքում ամենամեծ ծաղկային բորսան՝ Royal Flora Holland-ը, բացում է իր շուկան հայ ծաղիկ արտադրողների համար՝ նրանց ապահովելով հասանելիություն գնորդների նկատմամբ ամբողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։
https://t.co/Ppv7kxToME pic.twitter.com/OEsEI2BAAn— Tom Berendsen (@ministerBZ) June 6, 2026
https://t.co/Ppv7kxToME pic.twitter.com/OEsEI2BAAn
«Նիդերլանդները աջակցում են ԵՄ օգնության փաթեթին և փնտրում են տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղկաբուծությունը, աջակցելու գործնական ուղիներ։ Արդյունքում Royal Flora Holland-ը բացում է իր շուկան հայ ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով գնորդների հետ ամբողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս», — հայտարարել է Թոմ Բերենդսենը։
Ըստ Բերենդսենի, Նիդերլանդները նաև ընդգծում են ազատ և արդար ընտրությունների կարևորությունը՝ որպես կայուն ժողովրդավարական ապագայի հիմք, որը պետք է որոշվի հենց Հայաստանի կողմից։
Source: https://news.am/hy/news/1041785