Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմասնակցի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է իշխող «Լիքուդ» կուսակցության իր աղբյուրը։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անպայման առաջադրվելու է առաջիկա ընտրություններում», — նշել է աղբյուրը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ABC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում կասկած էր հայտնել այն մասին, թե Իսրայելի ղեկավարը կցանկանա կրկին մասնակցել ընտրություններին իր պաշտոնավարման այս ժամկետի ավարտից հետո։

Source: https://news.am/hy/news/1042535