«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղ առավոտից հայտնում է ընտրատեղամասերում արձանագրած տարաբնույթ մի շարք ենթադրյալ խատումների մասին։ Կազմակերպության հաղորդմամբ ժամը 12.30–ի դրությամբ՝
12/61 տեղամասում անձը գտնվում էր ՔՊ քարոզարշավի գլխարկով։
23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբ։
7/03 տեղամասում կուտակումներ են, տարածքը փոքր է։
23/58 տեղամասում, որտեղ զինծառայողներ են քվեարկում, գտնվում են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները՝ չպահպանելով սահմանված 50 մետր հեռավորությունը։
25/08 տեղամասում ընտրողը դուրս է հանում քվեաթերթիկները՝ ցուցադրելով 3 համարը։
8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքը։
Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանն էլ հայտարարել է, որ որոշ տեղամասերում ՔՊ վստահված անձիք գտնվում են քվեախցիկների անմիջական հարևանությամբ։
Source: https://news.am/hy/news/1041584