Իրանը մերժում է կապիտուլյացիայի մասին ցանկացած խոսակցություն և պատրաստ է վճռականորեն դիմակայել ռազմական ագրեսիային, հայտարարել է իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Իրանին հասցվող հարվածների «ժամանակավոր» դադարեցման մասին, որը պետք է հնարավորություն տար դիվանագիտությանը։
«Միացյալ Նահանգներն ասում է, թե «ժամանակավորապես» դադարեցրել է հարձակումները Իրանի վրա՝ բանակցություններին հնարավորություն տալու համար, բայց միևնույն ժամանակ հայտարարում է ցանկացած պահի լայնամասշտաբ հարձակման պատրաստ լինելու մասին։ Դա նշանակում է «սպառնալիքը» «խաղաղության հնարավորություն» կոչել»։
Նա ընդգծել է, որ Իրանը միասնական է և լիովին պատրաստ է ցանկացած ռազմական ագրեսիայի հետմղմանը։
«Իրանը մնում է միասնական և վճռականորեն պատրաստ է դիմակայել ցանկացած ռազմական ագրեսիայի։ Մեզ համար կապիտուլյացիան իմաստ չունի. կա՛մ մենք կհաղթենք, կա՛մ կդառնանք նահատակներ»։ Եզրզփակման խոսքում իրանցի դիվանագետը մեջբերել է նահատակ Ռաջաբ Բեյգիի խոսքերը. «Մենք մեծ ժողովուրդ ենք, գրե՛ք մեր անունը պատմության մեջ. բոլոր գույներից մենք ընտրել ենք կարմիրը, իսկ բոլոր մահերից մենք ընտրել ենք նահատակությունը»։
Source: https://news.am/hy/news/1036711
Կա՛մ մենք կհաղթենք, կա՛մ կդառնանք նահատակներ. Իր
Կա՛մ մենք կհաղթենք, կա՛մ կդառնանք նահատակներ. Իրանը չի հանձնվի. Իրանի փոխարտգործնախարար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Կա՛մ մենք կհաղթենք, կա՛մ կդառնանք նահատակներ. Իր նորությունները Telegram-ում
Հետևիր Կա՛մ մենք կհաղթենք, կա՛մ կդառնանք նահատակներ. Իր թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։