Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 4–ի նիստում մի շարք ընկերությունների գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատեց ներմուծման մաքսատուրքից։
Մասնավորապես, «ՖԼԱՅԹ ՍԸՓՈՐԹ» ՍՊԸ կողմից ներմուծվող ավտոբուսները նախատեսում է օգտագործել զբոսաշրջության ոլորտում՝ Հայաստանի տարածքում զբոսաշրջային խմբերի տեղափոխման նպատակով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 135․4 մլն դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 135․4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 13․5 մլն դրամ։
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 564-ի՝ 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 226 մլն դրամ։
Source: https://news.am/hy/news/1040884