Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին կարգելեն մուտք գործել Լեհաստան, հայտնել է հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Մաչեյ Վևյուրը։
Չորեքշաբթի օրը հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ ռազմածովային ուժերը բերման են ենթարկել «Սումուդ» նավախմբի 430 ակտիվիստների, որոնք մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված։ Նրանց թվում եղել են Լեհաստանի չորս քաղաքացիներ։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրն անձամբ է ժամանել Աշդոդի նավահանգիստ՝ ձերբակալված ակտիվիստների հետ «հանդիպելու» համար և այդ մասին տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում։
«Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին դիմել է ՆԳՆ-ին, որպեսզի նախարար Բեն-Գվիրի նկատմամբ մուտքի արգելք սահմանվի իր գործողությունների պատճառով», - նշել է Վևյուրը։
Source: https://news.am/hy/news/1037234
Իսրայելի ազգային անվտանգության նախարարին կարգելե
Իսրայելի ազգային անվտանգության նախարարին կարգելեն մուտք գործել Լեհաստան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Իսրայելի ազգային անվտանգության նախարարին կարգելե նորությունները Telegram-ում
Հետևիր Իսրայելի ազգային անվտանգության նախարարին կարգելե թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։