Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ տևական հակամարտության։ Այս մասին հայտնել է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին։
«Իրանը պատրաստ է սիոնիստական ռեժիմի հետ երկարատև պատերազմի և ամերիկյան շահերին հարված հասցնելուն. անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները մանրակրկիտ կատարված են»,- նշվում է հոդվածում։
Աղբյուրի խոսքով՝ եթե իսրայելցիներն ու ամերիկացիները կարծում են, թե «վերահսկելի լարվածության» միջոցով կկարողանան սահմանափակել Իրանի պատասխանի բնույթը, ապա «նրանք հիմար սխալ են թույլ տալիս»։ Իրանը կբարձրացնի լարվածության մակարդակն ու Իսրայելի պատժի աստիճանն «այնքան, որ նրանք կզղջան իրենց հանցագործությունները շարունակելու համար»,- նշել է նա։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ առաջիկա օրերը ցույց կտան, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հաշվարկները սխալ են եղել։
Source: https://news.am/hy/news/1042021