Իրանի շուրջ ծավալված հակամարտության և վառելիքի գների բարձրացման ֆոնին ամբողջ աշխարհում աճում են էլեկտրամոբիլների վաճառքները։ Այս մասին հայտնում է «Financial Times» (FT) թերթը՝ հղում անելով Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) կանխատեսմանը։
Գործակալության գնահատմամբ՝ 2026 թվականի արդյունքներով էլեկտրամոբիլներն ու հիբրիդները կզբաղեցնեն համաշխարհային ավտոշուկայի մոտ 30%-ը։ Նման մեքենաների վաճառքը կարող է հասնել 23 միլիոն միավորի՝ 2025 թվականի ավելի քան 20 միլիոնի դիմաց։ Ինչպես նշում է ՄԷԳ-ը, պահանջարկի աճին նպաստում են մարտկոցների էժանացումը և վառելիքի ծախսերը կրճատելու սպառողների ձգտումը։ Դա կապված է Իրանի շուրջ հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամի հետ։ Վաճառքի աճի ամենաբարձր տեմպերը սպասվում են Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Լատինական Ամերիկայում։
FT-ն ընդգծում է, որ Եվրոպայում էլեկտրամոբիլների և հիբրիդների վաճառքը 2026 թվականին կարող է աճել մոտ 20%-ով, իսկ դրանց բաժինը կկազմի բոլոր վաճառված մեքենաների մեկ երրորդը։ Չինաստանին բաժին է ընկնում էլեկտրամոբիլների համաշխարհային արտադրության գրեթե 75%-ը, սակայն այնտեղ շարունակվում են գների նվազումը և տեղական արտադրողների արտադրանքի արտահանման աճը։
Source: https://news.am/hy/news/1036842
Իրանի շուրջ ծավալված հակամարտության ֆոնին ամբողջ
Իրանի շուրջ ծավալված հակամարտության ֆոնին ամբողջ աշխարհում աճում են էլեկտրամոբիլների վաճառքները․ FT
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Իրանի շուրջ ծավալված հակամարտության ֆոնին ամբողջ նորությունները Telegram-ում
Հետևիր Իրանի շուրջ ծավալված հակամարտության ֆոնին ամբողջ թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։