Կապանի զորամասում հունիսի 2-ին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Արամայիս Գևորգյանի ծնողները չեն ընդունում իրենց որդու ենթադրյալ ինքասպանություն գործելու վարկածը: «Իմ տղան ինքնաuպան չի եղել, մենք բացառում ենք այդ վարկածը... Այսօր տղայիս Յոթն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած հայտնաբերված զինծառայողի հայրը՝ Մերուժ Գևորգյանը, սակայն չցանկացավ այս փուլում փակագծեր բացել:
Նշենք, որ ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալների՝ միայն այս տարի 6-րդ զոհն է լինում բանակում, դրանք հիմնականում որակվում են ինքնասպանություն:
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը: Քննչական կոմիտեից նաև հայտնել էին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
Source: https://news.am/hy/news/1042464