Հունգարիայի կառավարությունը այսօրվանից դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Վրաստանի, Հայաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Վանդա Սոնդին, հաղորդել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են խստացնել օտարերկրյա աշխատողների աշխատանքի ընդունման կանոնները՝ այն մտավախությունների պատճառով, որ նրանք զսպում են տեղացի աշխատողների աշխատավարձերի աճը։
Սոնդին հայտնել է, որ սա կլինի երկրում օտարերկրյա աշխատողների հոսքի կարգավորման առաջին քայլը։
Միաժամանակ, Հունգարիայում արդեն գտնվող օտարերկրյա աշխատողները կկարողանան դիմել թույլտվությունների երկարաձգման համար, իսկ ավելի վաղ ներկայացված դիմումները կքննարկվեն սահմանված կարգով։
Source: https://news.am/hy/news/1041200