Գիշերն ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում։
«Այս կարգի գիշերային կարկտի, որ նոր տեղաց Գյումրիում, երբեք ականատես չեմ եղել...»,- գրել է օգտատեր Տիգրան Պետրոսյանը՝ հրապարակելով տեսանյութ։
Քաղաքի որոշ փողոցներ ուժեղ անձրևի և կարկուտի պատճառով գրեթե անանցանելի են դարձել:
Shamsyan.com-ը գրում է, որ կեսգիշերին մոտ տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրի քաղաքի որոշ փողոցներում անհարմարություններ են ստեղծել թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Անգամ եղել են փողոցներ, որտեղ կարկուտի և անձրևաջրերի բարձրությունը հասնում էր 40-50 սանտիմետրի։
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացրել էր, որ հունիսի 9-13-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 9-ին և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Source: https://news.am/hy/news/1042717