«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանն օրերս Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՔՊ-ականների շրջանում տիրող իրարամերժ տրամադրությունները եւ մտահոգությունները։
Ասել է, որ ՔՊ-ի ներսում մտահոգված են Փաշինյանի չափազանց հուզականությամբ, վտանգավոր հայտարարություններով։ Նրանք՝ բոլորը, իհարկե, շատ են ցանկանում խորհրդարան անցնել, իշխանություն լինել, սակայն սկսել են կասկածել ու վախենում են, որ իրենց առաջնորդի սխալները կարող են խոչընդոտել դրան, քանի որ ՔՊ-ի դիրքերը «նախկինի պես ամուր չեն»։
Փաշինյանն իրեն բնորոշ ոճով պատասխանել է, որ նրանք ոչինչ չեն հասկանում, «ինքը գիտի՝ ինչ է անում», եւ հավելել է. «Դրանց ասա՝ թող իրենց աշխատանքը կատարեն՝ ըստ պլանի, իրենց գործը չի, թե ես ինչ եմ անում ու ասում»։
Ընդհանուր առմամբ, իհարկե, ՔՊ անդամները վստահ են հաղթանակի մեջ, սակայն վերջերս կասկածներ են ծագել։ Նրանք իրար մեջ խոսում են, որ «Փաշինյանը սրում է խաղը... անհաջողության դեպքում նոր իշխանությունն ու ժողովուրդը մեզ «խժռելու» են` հատկապես արցախցիների եւ Եկեղեցու վրա հարձակումների համար»։
Source: https://news.am/hy/news/1037080
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահված
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր «Հրապարակ». ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահված նորությունները Telegram-ում
Հետևիր «Հրապարակ». ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահված թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։